«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ամենայն հայոց Քաջ Նազարը զբաղված է թվեր նկարելով ու կեղծիքով, բայց մեր երկրում շարունակվում է ահագնանալ սոցիալական աղետը, պետք է տեղեկացված լինել ու պատրաստ:
Հունվարի 1-ից Հայաստանում կթանկանան առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ` կապված ԵՏՄ նոր դրույքաչափերի հետ:
Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։
Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։
Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։
Թվում է, թե այս գնաճը զսպելու լավ մեխանիզմ կարող է լինել տեղական արտադրանքի ավելացումը, սակայն այստեղ խնդիր է այն, որ արտադրանքը, որի հումքը ներմուծվելու է երրորդ երկրներից, նույնպես կթանկանա՝ շուկայում իր գոյությունն ապահովելու համար, բացի այդ` Հայաստանի նման փոքր շուկայի դեպքում մասշտաբի էֆեկտ և ավելի ցածր ինքնարժեք կարելի է ապահովել միայն ավելի մեծ ծավալների դեպքում, այսինքն՝ սա շղթայական կերպով հանգեցնելու է տեղական արտադրանքի թանկացմանը:
Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ։
Եվ արդեն կարելի է մոտավորապես պատկերացնել, թե որքան կթանկանա միջին սպառողական զամբյուղի արժեքը, իսկ դեղեր սպառող ամենաանպաշտպան խավի` թոշակառուների համար շատ դեղեր ուղղակի անհասանելի կդառնան:
Այս ֆոնին ես հիշում եմ սրանց չինովնիկների աշխատավարձերի 100 % բարձրանալը, խորհրդարանի 2 միլիոն դոլարի պարգևավճարները, ու թոշակառուների թոշակների 10% դեռ սպասվող բարձրացումը»: