
Նախատեսվում է, որ դեկտեմբերի 30-ին Մոսկվա- Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 միլիոնը:
Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից:
«Սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Մոսկվա- Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը նախատեսվում է, որ կգերազանցի 3 միլիոնը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից չվերթի բոլոր ուղևորներին կմատուցվի անակնկալ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: