Ամբողջ աշխարհում բանկերը հայտարարում են աշխատատեղերի կրճատման մասին, որը կարող Է դառնալ ամենաընդգրկունը վերջին չորս տարում՝ կրճատելով ծախսերը համաշխարհային տնտեսության աճի դանդաղման եւ թվային տեխնոլոգիաների անցման ֆոնին: Այդ մասին գրում Է Bloomberg-ը:
Ընկերությունների եւ արհմիությունների տվյալներով, որոնք նշում Է գործակալությունը, ընթացիկ տարում 50-ից ավելի բանկեր հայտարարել են ընդհանուր առմամբ 77 հազար 780 աշխատատեղի կրճատման մասին, ինչն առավելագույն ցուցանիշն Է 2015 թվականից ի վեր, երբ կրճատման ենթարկվեց 91 հազար 448 մարդ: Եվրոպայի բանկերին Է բաժին ընկնում կրճատումների ընդհանուր ծավալի մոտավորապես 82 տոկոսը, որոնք լրացուցիչ ծանրաբեռնություն են զգում բացասական տոկոսադրույքների պայմաններում: Հաշվի առնելով 2019 թվականի ցուցանիշը՝ վերջին վեց տարում բանկերում կրճատումների ընդհանուր ծավալը կգերազանցի 425 հազար աշխատատեղը: Սակայն, ինչպես նշել Է Bloomberg-ը, իրական թիվը կարող Է լինել ավելի բարձր, քանի որ շատ բանկեր հեռացումներ են կատարում՝ չհրապարակելով իրենց պլանները: Բանկերից վերջինը, որոնք հայտարարել են անձնակազմի կրճատման մասին, Morgan Stanley-ն Է, ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկը, որը մտադիր Է արձակել շուրջ 1,5 հազար աշխատակից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: