Այսօր դիտեցի ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի զավակի՝ Լևոնի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանի մոտ։ Ցանկություն առաջացավ կիսվել կարծիքովս։
Այդ հարցազրույցի ողջ ընթացքում իսպառ բացակայում էր չարությունը, որը կարծես թե կարող էր լինել՝ հաշվի առնելով իշխանության կողմից այս ընտանիքի հանդեպ հայտարարված պատերազմը։ Բոլոր պատասխանները սպառիչ էին և բովանդակալից։ Միանշանակ ողջունում եմ Լևոնի կողմից Փաշինյանի ընտանիքի մասին խոսալուց հրաժարվելը, սա հարգանքի արժանի քայլ էր։ Ամբողջ հարցազրույցի ընթացքում կարմիր թելով անցնում էր այս մարդու կիրթ և գրագետ լինելը։ Իսկ այսպիսին կարող ես դառնալ միայն կիրթ ընտանիքում։
Լևոն ջան, երբ ես նոր էի սկսում իմ աշխատանքային ուղին, ինձ շատերը տեսնելուց ասում էին՝ Վարդան Վարդանյանի տղան է։ Անցան տարիներ և նույն մարդիկ սկսեցին ասել, որ Վարդանը Արայի հայրիկն է։ Կարծում եմ, որ քեզ ևս սպասում է նման ուղի։ Քեզ հաջողություններ եմ մաղթում։ Ամեն բան ժամանակավոր է և շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։
Հ.Գ. Հարցազրույցը տեղադրում եմ քոմենթում։ Խորհուրդ եմ տալիս նայել։