Արդյո՞ք ճարպակալությունը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք ճարպակալությունը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում

Որոշ դեպքերում ավելորդ քաշը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում՝ պարզել են Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականները:

EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ մասնագետները վերլուծել են աթեզոլիզումաբա դեղամիջոցի կլինիկական փորձարկումների արդյունքները, որը կիրառվում է թոքերի քաղցկեղի բուժման ժամանակ: Պարզվել է, որ մարմնի զանգվածի միջին եւ բարձր ինդեքսը նպաստում է այդ դեղամիջոցով բուժման նկատմամբ պացիենտների զգայունությանը: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են չարորակ ուռուցքների զարգացման ռիսկը:

Պացիենտների մոտ, որոնք իմունային հսկողական կետերի ինհիբիտոր են կիրառել, զգալիորեն նվազել է մահացությունը: Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ մեխանիզմների բացահայտման համար, որոնք ընկած են հակաքաղցկեղային թերապիայի պարադոքսալ արձագանքման հիմքում:

Նշենք, որ ԱՀԿ-ի գնահատականներով՝ աշխարհում ամեն տարի մահանում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապող 2,8 մլն մարդ: Ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված բարձր զարկերակային ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի եւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության: Հայտնի է, որ մարմնի զանգվածի ինդեքսի մեծացման հետ մեկտեղ մեծանում է սրտի իշեմիկ հիվանդության, իշեմիկ կաթվածի եւ 2-րդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկը:

news.am