Հնարավոր է` Հայաստանում շաքարավազը թանկանա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հնարավոր է` Հայաստանում շաքարավազը թանկանա. armeniasputnik.am

րտաքին գործոնները կարող են աննշան բարձրացնել Հայաստանում շաքարավազի գները։ Վերջին երկու տարում համաշխարհային գների ֆոնին դրանք ցածր էին, սակայն այժմ կարող են կրկին աճել։

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով` 2017 թվականի հունվարին շաքարավազի մեկ կիլոգրամի գինը մոտ 390 դրամ էր, այնուհետև այն նվազեց մինչև 210-220 դրամ։

Սակայն մի քանի արտաքին գործոններ կարող են գնաճի հանգեցնել։

Հայաստանում շաքարավազի երկու գործարան կա, սակայն դրանք աշխատում են ներկրվող կիսաֆաբրիկատով։ Այդ է պատճառը, որ տեղի շուկան կախված է համաշխարհայինից։ Իսկ աշխարհում արտադրությունը կրճատվում է նախևառաջ երկու խոշորագույն արտադրողների մոտ` Բրազիլիա և Հնդկաստան։ Հնդկաստանում անձրևների պակասի պատճառով բերքը նվազել է։ Սակայն անցած մի քանի տարում բերքն այստեղ առատ է եղել (հենց այդ է պատճառը, որ համաշխարհային գները նվազել են)։

Սա տեսնելով, բրազիլական վերամշակող գործարաններում շաքարի փոխարեն ավելացրել են էթանոլի արտադրությունը։ Արդյունքում շաքարավազի արտադրության ծավալը Բրազիլիայում գալիք տարի շատ ցածր մակարդակով է սպասվում` սկսած 2006 թվականից։

Նշենք, որ Հայաստանում տարեկան մոտ 90 հազար տոննա շաքար է սպառվում (դրանից մոտ 60 հազարը արտադրվում է տեղում, ներկրվող հումքից)։ Ռուսաստանում և Բելառուսում արտադրությունն արդեն որերորդ տարին է` գերազանցում է սպառումը, սակայն հայկական շուկայում գերիշխում է ներկրումը Բրազիլիայից, քանի որ այն ավելի ցածր ինքնարժեք ունի (նույնիսկ հաշվի առնելով տեղափոխումն ու մաքսային տուրքը, որն այսօր 1 տոննայի դիմաց 240 դոլար է կազմում)։

Այսպիսով, համաշխարհային շուկայում փոփոխությունները կարող են գալիք տարվա հունվարին թեև աննշան, բայց կբարձրացնեն գները։

Որ գնային ռիսկերը չափավոր են` ասվում է ՀՀ ԿԲ վերլուծության մեջ։

armeniasputnik.am