Ռոնալդուն ասել է՝ որոնք են չեմպիոն դառնալու գրավականները
Advertisement 1000 x 90

Ռոնալդուն ասել է՝ որոնք են չեմպիոն դառնալու գրավականները

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել պորտուգալացի լրագրող Ռուի Պեդրո Բրասին, որում խոսել է հաջողությունների հասնելու կարևոր կետերի մասին:

«Եթե ցանկանում ես հասնել ֆուտբոլային բարձունքների, ապա պետք է կյանքիդ 70 տոկոսը նվիրես ֆուտբոլին: Եթե ցանկանում ես լինել հաջողակ, ապա պետք է անվերջ սովորես ու դուրս գաս հարմարավետության գոտուց, միշտ պետք է մոտիվացված լինես: Բոլոր ռեկորդները գալիս են բնական կերպով, բայց միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Ֆուտբոլից հետո ևս կյանքը շարունակվելու է: Չեմպիոնների լիգա ևս մեկ անգամ նվաճելն ինձ ավելի երջանիկ չի դարձնի, բայց, բնականաբար, ուզում եմ հաղթել այն: Կամաց-կամաց ինձ նոր կյանքի եմ պատրաստում: Ցանկանում եմ բարելավել անգլերենս ու Հոլիվդյան ֆիլմ նկարահանել», – պորտուգալացու խոսքերն է փոխանցում AS-ը:

vnews.am