Ինչպես տեղեկացնում է bbc.com-ը, 90 տարեկան հասակում վախճանվել է Կուբայի նախկին նախագահ, լեգենդար Ֆիդել Կաստրոն: Նա իր վերջին քաղաքական ելույթը ունեցել է այս տարվա ապրիլին, Կուբայի Կոմունիստական կուսակցության համաժողովի վերջին օրը, ուր իր համոզմունքն է հայտնել, կուբայական հեղափոխության վերջնական հաղթանակի մասին: Կաստրոն ծնվել է 1926 թ. Կուբայում:
Ստորև ներկայացնում ենք կադրեր Ֆիդել Կաստրոյի բացառիկ ելույթից, որը գարնանը հեռարձակել է նաև Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը: