Դուք դո՞ւստր եք ունեցել: Շնորհավորում ենք, Ձեր կյանքը շուտով կփոխվի: Lifter-ը ներկայացնում է, թե ինչպես է հայրիկների կյանքը փոխվում դստեր լույս աշխարհ գալուց հետո:
- Ձեր դստերն առաջին անգամ տեսնելու պահից Դուք կհասկանաք, որ նրան պաշտպանելու եք ամբողջ կյանքի ընթացքում:
- Հայրիկները, ովքեր ունեն դուստրեր, ավելի ստեղծագործ անհատականություններ են:
- Դուք սկսում եք մտածել՝ ինչպիսի տղամարդ եք, և ավելի շատ եք հոգ տանում Ձեր մասին, քանի որ հետագայում Ձեր դուստրը կփնտրի իր հոր նման մեկին:
- Դուք կհասկանաք, որ պատրաստ եք պատժել բոլոր նրանց, ովքեր կվիրավորեն Ձեր դստերը:
- Դուք ինքներդ կզարմանաք, թե որքան լավ եք երգում և դերեր խաղում:
- Դուք այնքան ֆիլմեր եք դիտելու արքայադուստրերի մասին, որ նույնիսկ սարսափելի է մտածել:
- Հանկարծ Դուք կդառնաք ֆեմինիստական շարժման աջակից:
- Դուք ավելի շատ կսիրեք Ձեր կնոջը:
- Ձեր սիրտը մի փոքր կկոտրվի այն օրը, երբ կհասկանաք, որ Ձեր փոքրիկ աղջիկն արդեն մեծացել է:
- Ձեր կյանքը կստանա ավելի պայծառ գույներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը