Աղջիկը հեռացել է աշխատանքից՝ ֆուրգոնով ճանապարհորդելու համար
Advertisement 1000 x 90

Աղջիկը հեռացել է աշխատանքից՝ ֆուրգոնով ճանապարհորդելու համար

Ամերիկացի Սիդնի Ֆերբրաչը որոշել է իրականացնել իր երազանքը, ինչի համար բաժանվել է ընկերոջից և հեռացել է աշխատանքից: Այժմ Սինդին, իր շան՝ Էլլայի հետ ճանապարհորդում է երկրով մեկ: Սիդնին Instagram-ում վարում է ճանապարհորդական բլոգ՝ պատմելով անիվների վրա կյանքի մասին:

https://www.instagram.com/p/B525hflHBWq/

24-ամյա աղջիկն արդեն այցելել է ավելի քան 20 նահանգ: Ֆուրգոն գնելու համար նա միանգամից երեք վայրում է աշխատել: Գնման վրա նա ծախսել է ավելի քան 28 հազար դոլար:

«Ծնողներս ցնցված էին իմ որոշումից: Նրանք կարծես քարացել էին, երբ ես նրանց տեղեկացրի, որ գնում եմ միայնակ ուղևորության»,- խոստովանել է ամերիկուհին Instagram-ում, որն այսօր իր եկամտի հիմնական աղբյուրն է:

https://www.instagram.com/p/B6OIp81HIGK/

Սինդիի ճանապարհորդություններին սոցիալական ցանցում հետևում են ավելի քան 109 հազար բաժանորդներ:

Աղջիկը պնդում է, որ ինքը ոչ մի բանի համար չի զղջում և իրեն շատ երջանիկ է զգում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը