Բրիտանացի ատամնաբույժ Քրիստոֆեր Օրրը նշել է հինգ խմիչք, որոնք վտանգավոր են ատամների առողջության համար: Ցուցակում ներառված են՝ ինչպես ալկոհոլային, այնպես էլ՝ ոչ ալկոհոլային խմիչքները, գրում է The Sun-ը:
Ըստ բժշկի՝ գազավորված ըմպելիքները ծայրահեղ վտանգավոր են ատամների համար: Դրանք քայքայում են էմալը՝ թթվայնության և շաքարի բարձր պարունակության պատճառով:
Վտանգավոր են նաև փրփրուն գինիները՝ շամպայնը կամ պրոսեկոն:
«Տարբեր գինիների pH մակարդակը տարբեր է, բայց առավել թթվային գինիներն են սպիտակ գինիները, ռիսլինգը և շաբլին»,- ասել է Օրրը:
Նա ավելացրել է, որ ատամների առողջության համար սպառնալիք են քաղցր վարդագույն գինիները և կոկտեյլները՝ հիմնված գազավորված ըմպելիքների և ուժեղ ալկոհոլի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը