
2019 թվականին ՏՏ ոլորտում աշխատող ստարտափների համար պետությունը հարմար օրենսդրական դաշտ ստեղծեց, դրա արդյունքներն արդեն ակնհայտ են: Բայց կան մի շարք բացեր, որոնք շտկելու դեպքում մենք կունենանք էլ ավելի հարմար էկո համակարգ ստարտափների համար: Պետությունը մասնավորին պետք է դիտարկի որպես գործընկեր՝ խթանելով բիզնեի աճն ու զուգահեռ ակնկալելով պարտաճանաչություն և օրենքի շրջանակում աշխատանք՝ բիզնեսի կողմից: Ի՞նչ է արվել ստարտափների համար 2019-ին և ի՞նչ պետք է արվի 2020 թվականին: Բիզնես տարին ամփոփել ենք Step Consulting խորհրդատվական ընկերության հիմնադիր Սերգեյ Մուրադյանի հետ: