Խղճացել են. բռնցքամարտիկ Լեբեդևին թույլ չեն տվել, որ միջամտի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խղճացել են. բռնցքամարտիկ Լեբեդևին թույլ չեն տվել, որ միջամտի

Լոս Անջելեսից Մոսկվա չվող ինքնաթիռի մեջ ԱԻ է գրանցվել, որի պատճառով ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Կանադայում: Ուղևորներից մեկը խախտել է կարգը. բղաավել է, սպառնացել է սպանել, բռունցքներ ճոճել, հրմշտել ուղևորներին:

Նույն ինքնաթիռի մեջ է եղել նաև հայտնի ռուս բռնցքամարտիկ Դենիս Լեբեդևը: Նա շտապել է օգնության հասնել բորտ-ուղեկցողներին, որոնք ոչ մի կերպ չեն կարողացել հանդարտեցնել կարգազանցին:

Սակայն աշխատող աղջիկները, տեսնելով Լեբեդևին, թույլ չեն տվել, որ միջամտի:

Նրանք խնդրել են, որ օգնության հասնեն մյուս ուղևորները: Նրանց հաջողվել է մեկուսացնել հարբած կարգազանցին, ով ավաղ, հայ էր: Նրան կանադական ոստիկանությունը ձերբակալել է և ազատազրկել 7 օրով:

Համացանցում է հայտննվել նաև այդ իրադարձությունից մի տեսանյութ:

kp.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր