Հունվարի 1-ին քանի՞ երեխա է լույս աշխարհ եկել Երևանում
Advertisement 1000 x 90

Հունվարի 1-ին քանի՞ երեխա է լույս աշխարհ եկել Երևանում

Ամանորի գիշերը և հունվարի 1-ին ամենաշատ նորածինները լույս աշխարհ են եկել «Էրեբունի» ԲԿ-ում. 11 աղջիկ և 10 տղա:

«Աստղիկ» ԲԿ-ում կեսգիշերից մինչև առավոտյան 09:00-ը ծնվել է 4 երեխա՝ հունվարի 1-ի ընթացքում՝ 7 երեխա:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կեսգիշերին ծնվել է 3 երեխա, ևս երեք փոքրիկ ծնվել է հունվարի 1-ի առավոտյան և ցերեկը: Նորածիններից 5-ը աղջիկ են, 1-ը՝ տղա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հունվարի 1-ին ծնվել է 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ:

«Սլավմեդ» ԲԿ-ում՝ 3 երեխա:

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում Ամանորի գիշերը ծնունդներ չեն գրանցվել. 2020-ին այս կենտրոնում առաջին երեխան ծնվել է հունվարի 2-ի լույս գիշերը:

Հետաքրքրական է, որ 2020-ի տարեմուտին երկվորյակների և եռյակների ծնունդ չի գրանցվել ամանորյա տոների ընթացքում:

Նշենք, որ խմբագրությանը չի հաջողվել կապ հաստատել քաղաքի մյուս ծննդատների հետ:

med.news.am