Տարիքային մակուլոդիստրոֆիան տարեցների մոտ կուրության հիմնական պատճառներից մեկն է: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Ophthalmology-ում, ցույց է տվել, որ այդ հիվանդության ուշ փուլից կարելի է խուսափել ճիշտ սնվելու դեպքում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ակտիվորեն օգտագործում են կարմիր և վերամշակված միս, տապակած մթերքներ, զտված հացահատիկ և ճարպային կաթնամթերք, 3 անգամ ավելի հաճախ են բախվում աչքերի խանգարումների հետ, որոնք վնասում են ցանցաթաղանթն ու բացասաբար ազդում կենտրոնական տեսողության վրա: Խոսքը տարիքային մակուլոդիստրոֆիայի մասին է, որն անդառնալի վիճակ է և մարդուն զրկում է կենտրոնական տեսողությունից:
«Ոչ անոթային տարիքային մակուլոդիստրոֆիայի ուշ փուլի բուժման մեթոդները ինվազիվ են և շատ թանկ, ընդ որում, անհնար է բուժել ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի աշխարհագրական ատրոֆիան՝ մակուլոդիստրոֆիայի մեկ այլ ձև, որը ևս տեսողության կորուստ է առաջացնում»,- ասում է Բաֆֆոլո համալսարանից հետազոտության հեղինակ Շրուտի Դիգեն:
Տեսողությունը պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել առողջության համար օգտակար մթերքներ՝ մրգեր և բանջարեղեն, ամբողջական հացահատիկ, ճարպոտ ձուկ, ձիթապտղի յուղ, ինչպես նաև չպետք է մոռանալ արևածաղկի սերմերի և ընկույզի մասին: