Կաթնագեղձի քաղցկեղն ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունն է կանանց շրջանում, որը կարող է երկար զարգանալ՝ առանց տեսանելի ախտանշանների։ Կրծքում շոշափվող կոշտուկները, որպես կանոն, հայտնվում են արդեն հիվանդության ուշ փուլերում։
Ուրիշ ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին։
Մասնագետների խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանշաններին.
- կոշտացումներ կրծքում կամ թևատակերում;
- երկու կրծքերի չափերի կամ ձևի տարբերություն;
- պտուկի ձգում;
- արտադրություն պտուկներից;
- մաշկի կուտակում մի տեղում, նարնջի կճեպ կամ ոչ մեծ փոսեր կրծքի մաշկի վրա;
- կրծքի մաշկի կարմրություն կամ թեփոտում;
- միակողմանի սուր կամ ձգող ցավ։
Այս ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։
Մասնագետերը հիշեցնում են, որ կրծքի քաղցկեղն ավելի հաճախ կանանց մոտ առաջանում է 65-69 տարեկանում, բայց ոմանց մոտ հիվանդությունն սկսվում է շատ ավելի վաղ, հատկապես եթե կա ժառանգական նախատրամադրվածություն։ Ուստի, խորհուրդ է տրվում ամեն տարիքում, անգամ ամենաերիտասարդ, ուշադրություն դարձնել այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել կրծքի քաղցկեղի մասին։