Ինչպես գրում է tert.am-ը, Երգչուհի Սիրուշոն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Սիրուշոն բոլորում է 33 տարին։ Որպես կանոն՝ երգչուհին չի հանրայնացնում, թե ինչպես է տոնել տարեդարձը, միայն 30-ամյակի առթիվ նրա կազմակերպած խնջույքը դարձավ հանրային։ Այդ երեկույթին ներկա էին նաև Սիրուշոյի բոլոր ընկերները հայկական շոու բիզնեսից։
Վերջին տարիներին Սիրուշոն իր գործունեությունը կենտրոնացրել է հայկական երաժշտության և զարդերի վրա։ Նա պարբերաբար ներկայացնում է հայկական երգերի վերամշակումներ։ Նրա բիզնեսն էլ հիմնված է հայկական զարդերի վերամշակման վրա։ Իր մասին պատմող 《Արմատ》 հաղորդաշարում Սիրուշոն նշել էր, որ եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, իր հարսանեկան կերպարը հայկական էլեմենտներով ավելի հագեցած կստեղծեր։
Սիրուշոն ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Զույգը 2 որդի ունի՝ 5-ամյա Ռոբերտն ու 3 -ամյա Միքայելը։ Նրանք պարբերաբար ընտանեկան լուսանկարներ են հրապարակում, սակայն մինչև հիմա ցույց չեն տվել իրենց երեխաների դեմքը։
Ավելի մանրամասն՝ tert.am