Հայաստանը 81-րդ հորիզոնականում է այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի աշխարհի տարբեր երկրներ այցելել: Հայաստանն իր դիրքը կիսում է Բենինի ու Մոնղոլիայի հետ։
Այս ցուցանիշը ներկայացված է Henley & Partners միջազգային խորհրդատվական կազմակերպության՝ տարբեր երկրների անձնագրերի ամենամյա վարկանշային աղյուսակում:
Առաջատարը այս աղյուսակում Ճապոնիան (191 երկիր) և Սինգապուրն են (190 երկիր): Ճապոնիային և Սինգապուրին հաջորդում են Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆինլանդիան, Իտալիան և այլն։ Այս երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել 189 երկիր։
Հայաստանի հարևան Վրաստանի քաղաքացիները անարգել կարող են մեկնել 116 երկիր, Ադրբեջանի քաղաքացիները՝ 67 երկիր, Ռուսաստանի քաղաքացիները՝ 118 երկիր։
Վատագույն իրավիճակում Աֆղանստանի քաղաքացիներն են, որոնք առանց վիզա կարող են մեկնել ընդամենը 26 երկիր։
Փոքր-ինչ բարվոք վիճակում են Իրաքը (28) և Սիրիան (29)։
Ամբողջական ցանկը այստեղ է։