Շվեյցարիայում բացել են մահճակալներով յուրահատուկ կինոթատրոն
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայում բացել են մահճակալներով յուրահատուկ կինոթատրոն

Ֆրանսիական Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ցանցը Շվեյցարիայում բացել է նոր կինոթատրոն՝ հատուկ «չամիչով»: Կինոթատրոնում սովորական բազկաթոռների փոխարեն տեղադրված են երկտեղանի մահճակալներ, հայտնում է MIGnews-ը:

Pathe կինոթատրոնը Շպրայտենբախ կոմունայում է, որում սարքավորված է VIP-Bedroom (VIP ննջարան) կոչվող հատուկ դահլիճ, որտեղ էլ հենց տեղադրված են երկտեղանի մահճակալները՝ էլեկտրոնային կարգավորվող գլխակալներով, բարձերով եւ մահճակալին կից փոքր պահարանով: Դահլիճ մտնելիս բոլոր այցելուներին հողաթափեր են տալիս:

Կինոթատրոնի ղեկավարությունը նշում է, որ մահճակալների սպիտակեղենը փոխվելու է սեանսի միջեւ եղած ընդմիջմանը:

«Մեզ համար անչափ կարեւոր է հիգիենիկ ասպեկտը,- ասել է Pathe Switzerland-ի գլխավոր տնօրեն Վենանցիո Դի Բակոն: – Այս առաջարկը Շվեյցարիայում եզակի է: Բայց մենք այս հայեցակարգը ստուգել ենք արտասահմանում, եւ առայժմ ոչ մի խնդիր չի եղել»:

Դահլիճ մուտքի VIP տոմսն արժե 49 շվեյցարական ֆրանկ, այն ներառում է նաեւ անվճար ուտեստ եւ ըմպելիքներ:

news.am