Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է:
Այս մասին իր Թվիթերում գրել է շախմատիստը: Հայ գրոսմայստերը մայրաքաղաք Յոհանեսբուրգում երեխաների հետ 107 խաղատախտակների վրա միաժամանակյա խաղային սեանս է անցկացրել:
Արոնյանը կրել է հատուկ շապիկ, ի հիշատակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի: