5-րդ դարում կառուցված Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է, բայց այն օտար աչքից վարպետորեն թաքցնում է իր բոլոր առեղծվածները։
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Եթե Հայաստան այցելող օտարերկրացիները բողոքեն, որ նրանց անդադար ցույց են տալիս իրար նման եկեղեցիներ, ասեք, որ իրենց բախտն ուղղակի չի բերել զբոսավարի հարցում։ Այստեղ յուրաքանչյուր տաճար, յուրաքանչյուր վանք ու մատուռ ունի իր յուրահատուկ մթնոլորտը, իր պատմությունը, իր գաղտնիքները։ Մենք մի քանի ժամ անցկացրինք Օձունի եկեղեցու հոգևոր առջնորդ տեր Վրթանես Բաղալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի գաղտնիքներ է թաքցնում այս վեհապանծ եկեղեցին։
Քարե «ինստագրամ»
Հաճախ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել սրբերի կամ տեղի հերոսների քանդակային պատկերներ։ Սակայն առանձին քարե «ֆոտոշարք» կա միայն Օձունում։ Երկու ահռելի քարե սյուները ստեղծված չեն ո՛չ հավասարակշռության, ո՛չ էլ գեղեցկության համար։
Ի դեպ, հայկական եկեղեցիներում հենց այնպես՝ հանուն գեղեցկության կամ հարմարավետության, ոչինչ չի կառուցվում․ ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչի հետևում որոշակի խորհրդանիշներ կան։ Քարե սյուներին ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել մարդկանց հստակ պատկերների շարք։ Ըստ էության, սյուները նման են Instagram-ի ժապավենի, ուղղակի այն ներքև թերթելու փոխարեն՝ ինքդ պետք է իջնես։
Քարե «լուսանկարները» կարող են հիանալի վիկտորինա դառնալ Հայաստանի պատմության և քրիստոնեության սիրահարների համար։ Դրանցում պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, սուրբ Հռիփսիմեն, որը հրաժարվել է ամուսնանալ հայ հեթանոս արքայի հետ, քրիստոնեություն ընդունած առաջին միապետը՝ Աբգար թագավորը (հատկանշական է, որ նա մենակ է ընդունել քրիստոնությունը, իսկ նրա թագավորությունը՝ Եդեսիան, որպես պետական կրոն թողել է հելլենիզմը) և Հայ առաքելական եկեղեցու այլ սրբեր։
Մահիկ՝ խաչի վրա
Ուշ միջնադարում մահմեդական արշավանքների ժամանակ հայերն ինչպես կարողացել են՝ պաշտպանել են իրենց եկեղեցիները։ Այսպես, որոշ քանդակների վրա Հիսուսի աչքերը նեղ են պատկերել, որպեսզի նա նման լինի թաթար-մոնղոլներին, մյուսում պատկերված է մահմեդական կիսալուսին։ Ցեղերը, տեսնելով իրենց համար սուրբ խորհրդանիշները, ձեռք չեն տվել եկեղեցուն և առաջ են անցել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am