«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն անորոշ ժամանակով դադարեցնում է դեպի Իրան չվերթները
Advertisement 1000 x 90

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ն անորոշ ժամանակով դադարեցնում է դեպի Իրան չվերթները

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել դեպի Իրան չվերթները:

Այս մասին հունվարի 8-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

«Որոշում է կայացվել անորոշ ժամանակով կասեցնել չվերթները դեպի Իրան»,- նշել է նա:

Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Թեհրանում կործանված օդանավը վերջին տեխզննումն անցել է հունվարի 6-ին, որի ընթացքում որևէ խնդիր չի հայտնաբերվել:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող ,Ուկրաինայի միջազգային ավիաուղիներե ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Fars գործակալության տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ավելի վաղ, Ռոյթերսե գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս: