Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս: