Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել. armeniasputnik.am

Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (ՈՒՄԱ)` վթարի ենթարկված ինքնաթիռը հունվարի 6–ին Կիև–Երևան չվերթ է կատարել։

ՈՒՄԱ–ի Boeing 737-800 NG ինքնաթիռը` UR-PSR գրանցման համարով, Flightradar24 կայքի տվյալներով` Կիևից Երևան է ժամանել հունվարի 6–ի երեկոյան։

Հունվարի 7–ի գիշերը (02:37) այն Երևանից վերադարձել է Ուկրաինայի մայրաքաղաք։

Մինչև ողբերգական չվերթը Boeing–ը հասցրել է լինել նաև Միլանում, որից հետո վերադարձել է Կիև և թռել Թեհրան։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ավիաաղետի զոհերի հարազատներին։

Նշենք, որ Իրանում ինքնաթիռի կործանման պահին այրվել է ևս մեկ Boeing 737–ի շարժիչ, բայց արդեն Իսրայելում։ Rwanda Air ավիաընկերության ինքնաթիռի շարժիչը, որը պետք է հունվարի 8–ի գիշերը Բեն Գուրիոնից մեկներ Ռուանդայի մայրաքաղաք, թռիչքից առաջ այրվել է։

​Հիշեցնենք` ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը հունվարի 8-ին թռիչքից անմիջապես հետո կործանվել էր Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։ Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը վթարից հետո հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը շարժիչի այրումն է եղել։

armeniasputnik.am