Ավստրալիան շնչահեղձ է լինում անտառային հրդեհներից: Վերջին լուսանկարներից այս մեկը, ասես ապոկալիպտիկ լինի, հիշեցնում է աբորիգենների դրոշը:
Համացանցային վարակի արագությամբ տարածվող լուսանկարի հեղինակը Ավստրալիայի բնակիչ Ռոուզ Ֆլետչերն է: Լուսանկարն արվել է տարեմուտի առավոտյան ժամերին:
Ավստրալիայի բնիկների դրոշը ստեղծվել է 1971 թ: Սև գույնը խորհրդանշում է բնիկներին, կարմիրը՝ Ավստրալիայի հողը, իսկ դեղինը՝ արեգակը՝ կյանքի սկիզբը և պաշտպանությունը:
Նշենք, որ մեծ ճանաչում գտած լուսանկարը սոցցանցերում մեկնաբանվել է որպես տեղաբնակների նախնիների ոգիների կանչ, հիշեցում և զգուշացում:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը