ԶԼՄ․ արքայադուստր Բեատրիսի հարսանիքը լրատվամիջոցների համար փակ է լինելու
Advertisement 1000 x 90

ԶԼՄ․ արքայադուստր Բեատրիսի հարսանիքը լրատվամիջոցների համար փակ է լինելու

Այս տարի կկայանա հերթական թագավորական հարսանիքը։ Եղիսաբեթ II թագուհու 31-ամյա թոռնուհին 2020 թվականի գարնանն ամուսնանում է գործարար Էդուարդո Մոպելի Մոցցիի հետ: Բուքինգհեմյան պալատը հարսանեկան արարողության մասին ոչ մի մանրամասներ չի հրապարակում, իսկ կենտրոնական հեռուստաալիքները թագավորական տոնից ուղիղ միացում չեն անցկացնի:

Հայտնի է, որ Եղիսաբեթ II թագուհու վերջին չամուսնացած թոռնուհու հարսանիքը կֆինանսավորվի նորապսակների սեփական բյուջեից: Նման որոշումը կապում են այն բանի հետ, որ հարկատուները վրդովվել են ծախսերից եւ պետական միջոցների վատնման դեմ դիմում են ստեղծել։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ BBC-ի եւ ITV-ի կենտրոնական հեռուստաալիքների ներկայացուցիչները հաստատել են, որ հեռուստադիտողները չեն կարողանա հարսանեկան արարողությունը դիտել հեռուստաեթերում: Ինչպես պնդում են աղբյուրները, տոնը լիովին մասնավոր կլինի, առանց հանրության եւ մամուլի հասանելիության:

style.news.am