Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին է անդրադարձել թիմի արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն:
Ռոմերոն նշել է , որ Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց Եվրոպա լիգայում: Ըստ Ռոմերոյի՝ նման խաղը շատ կարևոր էր Հենրիխի համար:
«Միկին պետք է շատ խաղա, որպեսզի վերադաձնի այն մարզավիճակը, որն ուներ Դորտմունդում: Մարզավիճակը վերադարձնելու դեպքում նա կդառնա առանցքային ֆուտբոլիստ թիմի համար և կարող է փոխել խաղի ելքը:
Միկին շատ տաղանդավոր է, նա ամեն օր ցուցադրում է իր տաղանդը մարզման ժամանակ»,- նշել է Ռոմերոն:
Սիրարփի Աղաբաբյան