«Հարգելի՛ պատգամավորներ և զանազան պաշտոնյաներ, ձեզ արտակարգ ռեժիմի սևագործ բանվորի պես պահեք»
Advertisement 1000 x 90

«Հարգելի՛ պատգամավորներ և զանազան պաշտոնյաներ, ձեզ արտակարգ ռեժիմի սևագործ բանվորի պես պահեք»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտակարգ ռեժիմի մասին. իբր «սաղ լավ է».

Հարգելի՛ պատգամավորներ և զանազան պաշտոնյաներ, հայտնի պիտի լինի ձեզ, որ կյանքը «Ֆեյսբուք»-ում չէ։ Դա մեր հարևան Վալոդիկը կարող է չիմանալ, դուք չեք կարող չիմանալ։ Թարգե՛ք, խնդրում եմ ֆեյսի սուբլիմատրոնը, շնորհավորանք-ցավակցություն, ախ-վախ-վիշտ-ընդմիշտ-աղիողորմ ու ճաճանչափայլ։

Կարող եք չիմանալ, ուրեմն՝ ասեմ վերջապես. ձեր ընտրվելու կամ պաշտոնամուտի ակնթարթից ու դեռ դրանից 8 ամիս առաջ դուք օրական 14-18 ժամ պիտի աշխատեիք, ու դեռ երկար պիտի այդպես աշխատեք, թե կդիմանաք, իհարկե, որովհետև ձեզնից առաջ եղած ավերն ու ընթացիկ մարտահրավերները այլ մեխանիզմով կարգավորվել, լուծվել չեն կարող։ Հիմա մեր երկրում զարգացած, կայուն արժեքներով և ֆունկցիոնալ ժողովրդաիշխանության մեխանիզմներ չկան ու դա բնական է։ Ձեզ մի պահեք կայուն ու կայացած երկրի պաշտոնյայի «սաղ լավ է» մոդուսով։

Ձեզ արտակարգ ռեժիմի սևագործ բանվորի պես պահեք։ Դա բարդ է, իհարկե, ամենքը չեն կարող այդ բեռը քաշել։ Թուլանալու ժամանակ ու իրավունք չկա։ Այդ աշխատանքը ֆեյսում չի արվում, չի արվելու, դա շատ անարդյունավետ է։ Թողեք էդ ախմախ գործը ինձ, ես ձեր փոխարեն կգրեմ, կկարդամ, հոգոց կհանեմ, կնկարեմ։ Փող էլ չեմ ուզի։

Պաչ ու շնորհավոր»:

Կոնդակ-1Արտակարգ ռեժիմի մասին. իբր «սաղ լավ է»Հարգելի պատգամավորներ եւ զանազան պաշտոնյաներ, հայտնի պիտի լինի ձեզ, որ…

Gepostet von Levon Barseghyan am Mittwoch, 8. Januar 2020



Նման նյութեր