Հայ լրագրողը Բուլղարիայում ուղիղ եթեր է մտել սառը գետից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ լրագրողը Բուլղարիայում ուղիղ եթեր է մտել սառը գետից. armeniasputnik.am

Անտոն Հեքիմյանը Մկրտության տոնի կապակցությամբ մտել է գետը: Ընդ որում, գետում լողացել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև 4 տարեկան մի տղա։

Բուլղարական bTV հեռուստաալիքի թղթակից Անտոն Հեքիմյանը մտել է սառը ջրի մեջ, որպեսզի հեռուստադիտողին պատմի Մկրտության տոնի մասին։

Ջրում մկրտությունը հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ուրիշ սլավոնական ազգերի մոտ։ Բուլղարիայում  Մկրտությունը հատկապես տարածված է Կալոֆեր քաղաքում։ Քաղաքի բնակիչները և եկվորները լողում են Թունջա գետում Հորդանանի օրը (այդպես են բուլղարացիներն անվանում Մկրտությունը)։ Պարելով թմբուկների և բուլղարական պարկապզուկի հնչյունների տակ` նրանք մտնում են ջուրը, ընդ որում, երբեմն ընկղմվում են նաև երաժիշտները։ Չգրված ավանդույթի համաձայն` այդ «սառը» գործով զբաղվում են բացառապես տղամարդիկ։ Պարի ժամանակ նրանք միմյանց են փոխանցում խաչը։

Հեքիմյանը կարճ ժամանակով միկրոֆոնը ձեռքին ընկղմվել է սառցե ջրի մեջ` գետից մտնելով ուղիղ եթեր։

Մկրտության տոնին մասնակցել է նաև Կալոֆերի քաղաքապետ Ռումեն Ստոյանովը։ Նա խաչը հանձնել է ամենափոքր մասնակցին` 4–ամյա Լյուբիմորին։

armeniasputnik.am