Ավստրալիայում ավելի քան 1 մլրդ կենդանի է ոչնչացել անտառային հրդեհների հետևանքով
Advertisement 1000 x 90

Ավստրալիայում ավելի քան 1 մլրդ կենդանի է ոչնչացել անտառային հրդեհների հետևանքով

Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանի Է ոչնչացել ընդգրկուն անտառային հրդեհների հետևանքով: Վայրի բնության կորուստների ճշտված գնահատումը հունվարի լույս 9-ի գիշերը հրապարակել Է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը, որի գիտնականներից մեկը ղեկավարել Է հետազոտությունը:

«Պրոֆեսոր Քրիս Դիքմանը վերանայել Է այն կենդանիների քանակի գնահատումը, որոնք անտառային հրդեհներից ոչնչացել են Նոր Հարավային Ուելսում՝ Նոր Հարավային Ուելսի նահանգում կորուստների հնարավոր չափը 480 միլիոնից ավելացնելով մինչև 800 միլիոն: Սպասվում Է, որ համազգային մակարդակով անտառային հրդեհներից վայրի բնության կորուստները կկազմեն մեկ միլիարդից ավելի»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավստրալիայում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի բաժանմունքը (WWF Australia), հիմնվելով Քրիս Դիքմանի հետազոտության վրա, հրդեհների հետևանքով սատկած կենդանիների թիվը գնահատում Է 1,25 միլիարդ առանձնյակ: «WWF Australia-ի գնահատումներով՝ շուրջ 1,25 միլիարդ կենդանի ուղղակիորեն և անուղղակիորեն դարձել Է անտառային հրդեհների զոհ, որոնք 8,4 միլիոն հեկտար անտառ են ոչնչացրել ամբողջ Ավստրալիայում: Այդ սոսկալի կորուստը ներառում Է հազարավոր թանկարժեք կոալաներ Նոր Հարավային Ուելսի նահանգի կենտրոնական և հյուսիսային ծովեզերքին, ինչպես նաև շատ այլ հազվագյուտ տեսակներ»,- ասված Է ֆոնդի բաժանմունքի ղեկավար Դերմոթ Օ’Գորմանի հայտարարության մեջ: