Կանադայում վիճակախաղի տոմս Է վաճառվել 53 մլն դոլար ջեքփոթով
Advertisement 1000 x 90

Կանադայում վիճակախաղի տոմս Է վաճառվել 53 մլն դոլար ջեքփոթով

Կանադայում վիճակախաղի տոմս են վաճառել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 70 մլն կանադական դոլար գումարի (ավելի քան 53 մլն ԱՄՆ-ի դոլար) ջեքփոթով: Այդ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով Օնտարիոյի Վիճակախաղերի եւ ազարտային խաղերի կորպորացիային (OLG):

Ինչպես նշվում Է, Lotto Max ազգային վիճակախաղի շահած տոմսը վաճառվել Է Բրամպտոն քաղաքում, որը գտնվում Է Օնտարիո նահանգում:

Բացի այդ, խաղարկվել Է վեց տոմս՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն կանադական դոլար (մոտավորապես 770 հազար ԱՄՆ-ի դոլար) մրցանակով: Դրանք նույնպես ձեռք են բերվել Օնտարիոյի նահանգի տարբեր շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: