
Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով, որը տեղի կունենա հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միությունում:
Նվագախումբը կներկայանա ամանորյա ծրագրով: Կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ:
Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ: Նվագախումբը, այդպիսով, ճանապարհ է հարթում նաև երիտասարդ տաղանդների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալու մեծ բեմերում: