
«Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը սրտաճմլիկ վիդեո էր հրապարակում բնության գրկում, որտեղ բանուգործը թողած, ընտրություններից մի տարի հետո Խորհրդարանում ներկայացված խմբակցության ղեկավարը ժողովրդին ուզում է ապացուցել, որ ինքն է ընդդիմությունը: Այսինքն՝ ինքը մի տարի անց ստորագրում է նրա տակ, որ անցյալ ամբողջ տարին դատարկ է աշխատել: Ժողովուրդը լավ գիտի՝ ով է ընդդիմությունը: Իրենք մեր օրոք մեզ ընդդիմություն չեն եղել, ուր մնաց՝ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ըստ նախկին պատգամավորի՝ մենք Խորհրդարանում ունենք ֆեյք-ընդդիմություն՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ով, օրինակ, երեկ ասում էր՝ «Աշոտյաններին եք ուզո՞ւմ ընդդիմություն, թե՞ մեզ»:
«Հիմա Աշոտյանները, ի դեմս ինձ, Էդմոններին հորդորում են քիչ կախվել Աշոտյաններից, որովհետև Աշոտյանները լավ են հիշում, թե ոնց էին Էդմոններն իրենց կաբինետում բողոքում Նիկոլ Փաշինյանից: Հետևաբար՝ հեռու մնացեք մեզնից, տղերք»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում