Միկոյանը, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, Մոսկվայում ներկա է լինում նկարիչ Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսին:
…Ծանոթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարյանն ասում է.
«Անաստա՛ս, որ ես զգալի ավանդ եմ ներդրել արվեստում’ բոլորին է հայտնի: Բայց ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես’ ե՞րբ պիտի լուծես մեր Ղարաբաղի ու Նախիջևանի հարցն ու վերադարձնես, վերջապես, դրանք Հայաստանին»:
Միկոյանը պատասխանում է. «Մարտիրոս Սերգևի՛չ, Ձեր ինչի՞ն են պետք Ղարաբաղն ու Նախիջևանը: Ավելի լավ է’ դրանց փոխարեն Հայաստանում երկու գործարան կառուցենք»:
Ապշահար Սարյանը մի պահ կանգ է առնում ու դառնությամբ ասում. «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»: