Ավստրիայում խանութներին կպարտավորեցնեն անվճար բաշխել գործածման համար պիտանի ժամկետանց մթերքները
Advertisement 1000 x 90

Ավստրիայում խանութներին կպարտավորեցնեն անվճար բաշխել գործածման համար պիտանի ժամկետանց մթերքները

իշխանությունները պատրաստվում են խանութներին արգելել դեն նետելու ժամկետանց սննդամթերքները և առևտրական կետերին կպարտավորեցնեն դրանք անվճար տալ բարեգործական կազմակերպությունների կարիքների համար: Ինչպես պարզել Է ՏԱՍՍ-ը, այս միջոցը նախատեսված Է նախարարների նոր կաբինետի 2020-2024 թվականների «Պատասխանատվություն հանուն Ավստրիայի» աշխատանքային ծրագրում:

«Սննդային թափոնների դեմ գործողությունների պլանը» հայտարարվել Է Ավստրիայի ժողովրդական կուսակցության և «Կանաչներ» կուսակցության նախարարների կոալիցիոն կաբիենտի նպատակը: Այն սննդամթերքի բաշխման համակարգի ստեղծում Է ենթադրում արտադրողների, առևտրական ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների հետ գործընկերությամբ: Ինչպես նշված Է փաստաթղթում, իշխանությունները պլանին համապատասխան մտադիր են սահմանել լրացած պիտանելության ժամկետով, բայց դեռևս ուտելի սննդամթերքների օգտահանման արգելք: Այդ մթերքների բաշխմամբ կզբաղվի ազգային համակարգող կենտրոնը: Այն պատասխանատու կլինի նորմաներին և որակի ստանդարտներին դրանց համապատասխանության համար: