Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջապես խոսել է մազերի գույնն ու սանրվածքը փոխելու մասին:
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ նման որոշում է կայացրել Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտվելուց հետո:
«Որոշեցի փոփոխություններ անել և կյանքը սկսել նոր էջից»,- նշել է Մեսսին:
Ըստ Mirror-ի լրագրողների՝ Ամերիկայի գավաթից հետո Մեսսին դեպրեսիայի մեջ էր, և ոճի կտրուկ փոփոխություններն էլ դրա արդյունքն էին:
Սիրարփի Աղաբաբյան