Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքի ակտիվացման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը բաց են եղել ԿԳՄՍ նախարարության ենթակա մի շարք թանգարաններ, որոնք ունեցել են ընդհանուր 14.662 այցելու (այդ թվում՝ զբոսաշրջիկներ), որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Տոնական արձակուրդներին գործել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարանները, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը: