«Երբ փոքր էի, շատ էի ցանկանում վհուկ-հոբիթ դառնալ: Հիմա մոգություն եմ անում խմորից եւ շաքարից: Ես դա ոչ մի այլ բան հետ չէի փոխի: Ես դրա մեջ մեծագույն բավարարվածություն եւ ուրախություն եմ գտնում»,- NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ-ից լեգենդար հրուշակագործ Ֆլորա Աղաբաբյանը: Նրա աղանդերները արվեստի ստեղծագործություն են, նրա մոտ հերթագրվում են անգամ հայտնիները: Քիմ Քարդաշյանը Ֆլորայի տորթերի մեծ սիրահարն է: Էլ չխոսենք Դոնալդ Թրամփի մասին: Ավելացնենք, որ Նեւադայի Ռեստորանների ասոցիացիան Ֆլորային է շնորհել 2019 թվականի Շեֆ հրուշակագործի կոչումը: Ընդ որում՝ նա աներկբայորեն հավատում է՝ միշտ չէ, որ մենք ենք ընտրում մեր մասնագիտությունը կամ կարիերան, երբեմն նա է ընտրում մեզ:
Դժվա՞ր էր ԱՄՆ–ում իրականացնել սեփական երազանքը:
Ես երազում եմ, հավատում ու անում, եւ այն մշտապես կատարվում է… Ամեն օր ստեղծելը եւ որեւէ մեկի գաղափարն իրականություն դարձնելն ինձ համար մեծ մարտահրավեր է: Օրվա վերջին, եթե ամեն ինչ հրաշալի է, բոլորը երջանիկ են, դեմքերը փայլում են, ապա դա ինձ համար ամենամեծ պարգեւն է: Պատահում է, որ հարսանեկան տորթն այնքան գեղեցիկ է, որ հարսնացուն ափսոսում է կտրել: Երբեմն հարսանեկան տորթի միայն մի մասն է հյուրերին մատուցվում:
Եթե օրվա ընթացքում ինչ-որ նոր բան չի ստեղծվում, այնպիսի զգացում եմ ունենում՝ ասես ինձ չեմ արտահայտել: Նույնիսկ 12-ժամյա աշխատանքային օրից հետո:
Ձեր տորթերը արվեստի ստեղծագործություն են, ինչպե՞ս եք դրանք ստեղծում:
Յուրաքանչյուր օրը մեզ ինչ-որ նոր բան ստեղծելու հնարավորություն է ընձեռում:
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
Ոգեշնչումը գալիս է ցանկացած գործոնից՝ օրվա եղանակից, բնությունից, ջրից, երեխաներից, մարդկանցից, անհատականություններից… Դուք կարող եք ամեն ինչով ոգեշնչվել… Պարզապես պետք է ինքնավստահ լինես եւ հավատաս… Հավատացեք նրան, ինչի մասին մտածում եք, նրան, թե ինչպես եք տեսնում, ինչպես եք մտածում, ինչ եք ցանկանում, ջանասիրաբար աշխատեք… Հաջողությունը գալիս է մշտական աշխատանքի շնորհիվ եւ ձեզ կհետեւի՝ անկախ ամեն ինչից:
Ամբողջությամբ՝ style.news.am