
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ֆեյենորդի» հետ խաղին է անդրադարձել նախկին ֆուտբոլիստ Ռոբի Սևեջը:
Սևեջը Mirror-ի հետ զրույցում նշել է, որ եկրպագուներն ընդամենը մեկ հարց պետք է ունենան Մոուրինիոյին՝ որտե՞ղ էր Մխիթարյանն այսքան ժամանակ:
«Հինգշաբթի օրը Մխիթարյանը փայլեց: Նա դինամիկ էր և ուժեղ: Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստի տպավորություն թողեց:
Զարմանում եմ՝ որտե՞ղ էր «յուրահատուկը» պահում նրան: Մխիթարյանը կարող է էներգիա և թարմություն բերել «Օլդ Թրաֆորդ»,- նշել է Սևեջը:
Սիրարփի Աղաբաբյան