Իրանն ԱՄՆ-ին հրավիրել Է մասնակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը
Advertisement 1000 x 90

Իրանն ԱՄՆ-ին հրավիրել Է մասնակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) ծանուցում Է ստացել Իրանից՝ մասնակցելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությանը:

Այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Բացի այդ, հրավեր Է ուղարկվել կանադական կողմին:

NTSB-ում նշել են, որ հետաքննության գործում հիմնական դերը խաղում Է իրանական կողմը, ինչի առնչությամբ գերատեսչությունում հրաժարվել են շահարկել պատահարի պատճառների շուրջ եւ բոլոր հարցերը վերահասցեագրել են Թեհրանին:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել են ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Ըստ որում Թեհրանում Կանադային եւ մյուս երկրներին կոչ են արել հաղորդակից դարձնելու ուկրաինական հանրանավի անկման հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությանը: