Հունվարի 10-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի
Advertisement 1000 x 90

Հունվարի 10-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի

Armenia Airways ավիաընկերության հունվարի 10-ի  Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Մինչդեռ, UR ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։