Մադամ Տյուսոյի թանգարանից հանել են արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի արձանները
Advertisement 1000 x 90

Մադամ Տյուսոյի թանգարանից հանել են արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի արձանները

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը թագավորական ընտանիքին նվիրված էքսպոզիցիայից հանել է արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մոմե արձանները։ Այս որոշման պատճառ է դարձել Սասեքսի դուքսի ու դքսուհու՝ թագավորական ընտանիքի «բարձրաստիճան» անդամների լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունը։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին համաշխարհային հանրությանը հայտնել է բրիտանական «Sun» թերթը։ «Մնացած աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած նորությանն այն մասին, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին կդադարեցնեն թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների պարտակությունների կատարումը։ Այսօրվանից Մեգանի ու Հարիի արձանները չեն հայտնվի թագավորական ընտանիքի մեր հավաքածուում»,- մեջբերվում են թանգարանի գլխավոր տնօրեն Սթիվ Դեւիսի խոսքերը։

style.news.am