Բրիտանական Parlophone Records ձայնագրող ընկերությունը 2020 թվականին կթողարկի երգիչ Դեւիդ Բոուիի (1947-2016) ավելի վաղ չհրատարակված ստեղծագործություններով երկու ալբոմ: Այդ մասին ասված Է ռոք-կատարողի պաշտոնական կայքում:
Is It Any Wonder անվանումը կրող ալբոմը ներառում Է վեց թրեք: Դրանց թվում են՝ The Man Who Sold The World երգի ավելի վաղ չհրատարակված տարբերակը, որը BBC-ի եթերով տրվել Է 1997 թվականին: Parlophone Records-ը կոմպոզիցիան թողարկել Է հունվարի 8-ին՝ իրադարձությունը նվիրելով Բոուիի ծննդյան 73-ամյակին: Մնացած թրեքները, ձայնագրող ընկերության տեղեկատվության համաձայն, կդառնան այն հազվադեպ հանդիպող ձայնագրությունները, որոնք երգչի կողմից արվել են 1990-ական թվականներին:
Ընկերությունը դրանք թվային ձեւաչափով ներկայացնելու Է իր պաշտոնական կայքում՝ շաբաթը՝ մեկական: Երկրորդ ալբոմի՝ ChangesNowBowie-ի, թողարկումը ստուդիան նշանակել Է 2020 թվականի ապրիլի 18-ին՝ Երաժշտական խանութի միջազգային օրը: Ալբոմում տեղ կգտնի ինը կոմպոզիցիա, որոնք Բոուին ձայնագրել Է 1996 թվականին Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն»-ում համերգի փորձի ժամանակ: Ալբոմի շապիկին լինելու Է ռոք-երաժշտի դիմանկարը, որը լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի կողմից նույն թվականին արվել Է Նյու Յորքում: Բոուին բազմաթիվ երաժշտական պարգեւների դափնեկիր Է, այդ թվում՝ հեղինակավոր Gremmy մրցանակի: BBC-ի կողմից անցկացված հարցման համաձայն, Բոուին Միացյալ Թագավորությունում ճանաչվել Է «20-րդ դարի մեծագույն Էստրադային արտիստը»: 2004 թվականին Rolling Stone հանդեսը նրան 39-րդ տեղն Է հատկացրել «բոլոր ժամանակների ռոք-երաժշտության 100 մեծագույն կատարողների» վարկանիշում եւ 23-րդ տեղը՝ «բոլոր ժամանակների 100 մեծագույն վոկալիստների» վարկանիշում: Երգչի վերջին ալբոմը՝ Blackstar-ը, թողարկվել Է 2016 թվականի հունվարի 8-ին՝ կատարողի ծննդյան օրը: Դրանից երկու օր անց՝ 2016 թվականի հունվարի 10-ին, երաժիշտը վախճանվեց կյանքի 70-րդ տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: