«Ֆոտոշարքն իրականացրել եմ Մելս Դանիելյանի՝ երիտասարդ, բայց արդեն շատ կայացած լուսանկարչի հետ: Շատ ընդհանրություններ ունենք: Ցանկացած աշխատանքի հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերություններն ու սա այն դեպքն էր, որ աշխատանքի ընթացքում եւ աշխատանքից դուրս մենք շատ լավ ենք միմյանց հասկացել»,-ասում է նա ու հավելում,-«Անկեղծ ասած՝ «Նոր Ալիք»-ից հետո պրոֆեսիոնալ ֆոտոշարք չունեի. դա «արդարացվում է» մի քանի գործոնով:
Փորձում էի շատ աշխատել ինքս ինձ վրա՝ նախ եւ առաջ՝ հոգեբանորեն, որովհետեւ մարդու գեղեցիկ տեսքի հիմքում ընկած է գեղեցիկ հոգեբանությունը, խաղաղությունը, անդորրությունը… Վաղուց կար մտադրություն ֆոտոշարք իրականացնելու, բայց առողջական որոշակի խնդիրներ ունեցա եւ անընդհատ հետաձգվում էր դա: 27-ամյակս լրանալուն պես որոշեցի նոր ֆոտոշարք ներկայացնել: Ցանկանում էի, որ հանդիսատեսը երկու տարի անց տեսներ արդեն փոխված Սյուզաննային: Այս աշխատանքը համարում եմ ստացված, որովհետեւ շատերի կողմից եմ լսել, որ նոր իմիջ է, ավելի հասուն, ավելի կայացած Սյուզաննա են տեսնում: Ինձ շատ են գրում, որ բավական ստացված եւ նոր կերպար է, եւ այդ «նոր» բառն ասոցացվում է իմ հոգեվիճակի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ լուսանկարներում հենց դա էի ցանկանում ցուցադրել»:
Նյութն ամբողջությամբ՝ կարող եք կարդալ news.am կայքում