Երգչուհի Լոլիտայի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտնել է, որ իր վստահորդն առաջին հաղթանակն է տարել դատարանում։ Աստղը պահանջում է իր ու Դմիտրի Իվանովի՝ հինգերորդ ամուսնու ամուսնությունը շինծու ճանաչել։
Երգչուհու նախկին ամուսինն օգտվել է Լոլիտայի միջոցներից՝ այլ կնոջը նվերներ մատուցելու համար եւ ըստ էության՝ չի խորշել ապրել երգչուհու հաշվին։ Ընդ որում, կնոջ նկատմամբ վերաբերմունքը մանիպուլյատիվ է եղել։ Համատեղելով այդ ամենը՝ աստղը որոշում է կայացրել պնդել իրենց ամուսնությունը շինծու ճանաչել։ Դմիտրին սպասելիորեն դեմ է եղել։
«Իվանովը նախորդ տարվա վերջին Մոսկվայի դատարան բողոք է ներկայացրել մեր հայցի դեմ։ Սակայն վերջերս այն քննվել է եւ բարեհաջող կերպով մերժել։ Գործի նյութերը կրկին ուղարկվել են հաշտարար դատարան։ Կշարունակենք նրա ու Լոլիտայի կապի շինծու լինելը»,- StarHit-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Ժորինը։