Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան կարճ հոլովակ է հրապարակել Իրինա անունով թխահեր կնոջ մասնակցությամբ։ Հետաքրքիր է, որ հենց նրա հետ են հաղորդավարուհուն սիրավեպ վերագրում։
Լրատվամիջոցներում սկսել են լուրեր հայտնվել, որ Կուդրյավցևան «կերպարանափոխություն» է սկսել։ Իբրև նա կրծքի իմլպանտները հանել է՝ տղամարդ դառնալու համար։ Իսկ նրա ընկերուհին՝ Ռիմա Կարամովան նրա սիրուհին է։
Հեռուստահաղորդավարուհին հրապարակում է արել, որում հայտնվել են Ռիման ու նրա մայրը։ Նրանք քայլում են երկաթուղային կայարանով՝ լքելով Սանկտ Պետերբուրգը։ «Իմ սիրուհին, Իրչիկը։ Իսկ սա սիրուհու մայրիկն է»,- հեգնանքով նշել է Լերան։