Կինը, որն ամեն օր խմել է 5 լիտր գազավորված ըմպելիք և կերել 2 պիցցա, մահվան վախից նիհարել է
Advertisement 1000 x 90

Կինը, որն ամեն օր խմել է 5 լիտր գազավորված ըմպելիք և կերել 2 պիցցա, մահվան վախից նիհարել է

Անգլիական Քինգսթոն-ապոն-Հալլ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) 42-ամյա  Քելլի Մաքկրաքենը 10 ամսում 38 կգ նիհարել է այն բանից հետո, երբ բժիշկները նրան ասել են, որ մինչև 2020 թվականը չի ապրի, եթե կենսակերպը չփոխի:

Daily Star պարբերականը հայտնում է, որ Քելլին, որը 6 երեխաների մայր է, կշռում էր 128 կգ և մշտապես ուտում էր: Մինչ երեխաները դպրոցում էին, նա ուտում էր շոկոլադի 2 մեծ փաթեթ, ավելին՝ ամեն օր խմում էր 5 լիտր գազավորված ըմպելիք և ամեն երեկո իր համար 2 պիցցա պատվիրում:

Քելլին ավելորդ քաշի պատճառով չէր կարողանում ինքնուրույն քայլել և անգամ լոգանք ընդունել, ուստի նրա զուգընկերը ստիպված էր նրա մասին հոգ տանել:

Քելլիին 2019 թվականի մարտին հոսպիտալացրել էին դիաբետի սրմամբ և հիպերտոնիկ կրիզով: Բժիշկները նրան նախազգուշացրել էին, որ եթե չհրաժարվի սննդային վնասակար սովորություններից, դեռ մինչև Ամանոր նրան հավաստի մահ է սպասում:

Երբ նրան հիվանդանոցից դուրս են գրել, Քելլին որոշել է փոխել իր կենսակերպը և իհարկե՝ սննդակարգը: Նա հրաժարվել է վնասակար սնունդից, դադարել է ուտել քաղցրեղեն ու ֆաստ ֆուդ և անցել է առողջ սննդի: Նա նաև սկսել է մարզադահլիճ հաճախել և ծրագրում է շուտով սկսել նաև վազել: Երբ Քելլին 19 կգ նիհարել է, նրա զուգընկերը տաքսա է գնել, որին հիմա օրական 2 անգամ զբոսնելու է տանում, և զբոսանքները նույնպես դրական են անդրադառնում նրա առողջության ու կազմվածքի վրա:

Քելլիին հաջողվել է 10 ամսում 38 կգ նիհարել: Նրա խոսքով՝ հիմա իրեն նոր մարդ է զգում. նա իրեն հազիվ է ճանաչում հայելուն նայելով:

med.news.am



Նման նյութեր