Կիևում անօրինական ճանապարհով Ուկրաինա մուտք գործելու համար ձերբակալել են 57-ամյա օրենքով գող Կամո Մոսկովսկին՝ Կամո Եղիազարովին: Նա 6 ամիս ժամանակով տեղափոխվել է արտասահմանցիների համար ժամանակավոր կացարան:
Ինտերֆաքս գործակալությունը գրում է, որ Եղիազարովը Ռուսաստանից Ուկրաինա է տեղափոխվել օրենքով գողերի վերաբերյալ օրենքի շրջանակներում պատասխանատվությունից խուսափելու նպատակով:
Հիմա քննարկվում է քրեական հեղինակությանն Ուկրաինայից արտաքսելու և 5 տարի ժամկետով նրա մուտքն արգելելու հարցը:
Եղիազարովը Ռուսաստանի քաղաքացի է: