Մարգարիտա Սիմոնյանի ավագ երեխաները փոքրիկ Մարոյին ֆրանսերեն են սովորեցնում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարգարիտա Սիմոնյանի ավագ երեխաները փոքրիկ Մարոյին ֆրանսերեն են սովորեցնում

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում երեխաների լուսանկարներով ու տեսանյութերով: Այժմ արդեն երեքն են՝ հոկտեմբերին Մարյանային ու Բագրատին միացավ նրանց քույրը՝ Մարոն։ Ճիշտ է, Սիմոնյանն իր երեխաների ցույց չի տալիս, դրանք ծածկում է վիրտուալ արեւով։

Ամեն դեպքում, շատ հուզիչ էր հետեւել, թե ինչպես են ավագ երեխաները ուսուցչուհու հետ միասին մանկահասակ Մարոյին ֆրանսերեն սովորեցնում։ «Ավագները կրտսերին սովորեցնում են ֆրանսերեն։ #6տարեկան #5տարեկան # 2ամսեկան», – տեսանյութը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը:

style.news.am