Զաքարիա Ծ-ն վարդապետ Բաղումյան. «Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է. շնորհակալության զգացումով ապրող մարդն աստվածասեր է և բարի»
Advertisement 1000 x 90

Զաքարիա Ծ-ն վարդապետ Բաղումյան. «Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է. շնորհակալության զգացումով ապրող մարդն աստվածասեր է և բարի»

Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Մի բառ, որ հետզհետե կարծես թե պակասում է մեր բառապաշարից, բայց այնքան կարևոր և անհրաժեշտ է մեզ համար: Շնորհակալության զգացումով ապրող մարդն աստվածասեր է և բարի, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն` մեզ կյանք պարգևելու և նախախնամելու համար, մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին և իրար, որպեսզի իբրև շնորհ տրված այս կյանքն ապրենք իմաստավորված և բարին գործելով: Թող Տիրոջ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով` գոհություն հայտնենք Նրան ամեն ինչի համար, գուցե վաղն ուշ լինի:

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից: